Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի անդամների հետ: Նկատի ունենալով, որ այս տարվա հունվարի 1-ից ԿԲ-ին է վերապահված միասնական ֆինանսական վերահսկողության իրականացումը, ապահովագրության եւ կեսնաթոշակային ոլորտների բարեփոխումների մեխանիզմների մշակումը, Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվել է, թե ինչպիսին պետք է լինեն ԿԲ անելիքներն ու դրանց իրականացման ընթացքը: Միաժամանակ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Կենտրոնական բանկին հավելյալ լիազորություններ տրամադրելու փաստից, ընդգծելով, որ եթե մեկ մարմնում այդքան լիազորություններ են կենտրոնանում, ապա պետք է վստահ լինել, որ դրանք չեն չարաշահվելու:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ ԿԲ խորհրդի անդամները, ներկայացնելով 2006 թ.-ի ֆինանսական ծրագրերը, կարեւորել են ֆինանսական կայունության ապահովման, բանկերում կորպորատիվ կառավարման հայեցակարգի ներդրման, պարտադիր ապահովագրական համակարգի մշակման աշխատանքները: Նշվել է նաեւ, որ լուրջ զարգացում կունենա հիպոթեկային շուկան:
Ա. Մ.