«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2006-01-10 | #2, 2006-01-11 | #3, 2006-01-12


ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ

Ըստ բրիտանացի վերլուծաբանների

«Ջեյնս ինֆորմեյշըն գրուպ» հեղինակավոր բրիտանական ընկերության վերլուծաբանները, ըստ «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության, պնդում են, որ Ադրբեջանը վերջնականապես հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարինՙ շրջանի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Հայաստանը հակվում է կարգավորման փուլային ծրագրին համաձայնելուն, որ նախատեսում է զինուժի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջաններից:

Ըստ բրիտանական ընկերության տվյալների, մինչեւ վերջին պահը Բաքուն դեմ էր արտահայտվում միջազգային միջնորդների առաջարկած Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարին: Ըստ նույն ընկերության տեղեկությունների, հակամարտության գոտում ծրագրվում է միջազգային խաղաղապահների տեղաբաշխումՙ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

«Ջեյնս ինֆորմեյշըն գրուպ» բրիտանական ընկերության վերլուծաբաններն ընդգծում են, որ խաղաղության համաձայնությունը կպահանջի մեծ զիջումներ, եւ երկու երկրների կառավարությունները պետք է ոչ միայն հաղթահարեն սեփական կասկածները, այլեւ ուղղորդեն հասարակական կարծիքն այնպես, որ կենտրոնանա ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների վրա:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4