«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2006-01-11 | #3, 2006-01-12 | #4, 2006-01-13


ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՏԻԵԶԵՐՔ ԱՐԲԱՆՅԱ՞Կ ԿՈՒՂԱՐԿԵՆ

«Մոտակա ժամանակներս Ադրբեջանը տիեզերք բաց կթողնի արբանյակ: Արբանյակի այս համատեղ բացթողումը կիրականացնեն Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Վրաստանը», «Ազերի պրես» գործակալությանը հայտարարել է ադրբեջանական ազգային աերոտիեզերական գործակալության տնօրեն Աֆլատուն Հասանովը: Հղում կատարելով «Ազերի պրես» գործակալությանը, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ, Հասանովի խոսքերով, երեք երկրների հատկացրած միջոցներով պատրաստված արբանյակը տարածաշրջանում կիրականացնի փոխանցող վերահսկողական եւ մի շարք այլ գործառույթներ:

Հասանովը նշել է նաեւ, որ նման համաձայնություն է կայացել 2005թ. վերջին Թբիլիսիում կայացած կոնֆերանսի ժամանակ, որտեղ որոշվել է, որ այս նախագծի իրականացումն Ադրբեջանի համար կարժենա 1 մլն դոլար: Թե ինչքա՞ն կարժենա ամբողջ ծրագիրը, արդյոք այս համաձայնությունն ունի՞ իրական եւ իրավական հիմք, որտեղի՞ց ի հայտ կգան տիեզերք արբանյակ ուղարկելու համար անհրաժեշտ հսկայական ենթակառուցվածքները, պարզ չէ, սակայն նույն աղբյուրի համաձայն, արբանյակի նախագծի իրականացման հիմնական միջոցները կտրամադրի ռուսաստանյան կողմը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4