«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2006-01-11 | #3, 2006-01-12 | #4, 2006-01-13


ՈՒԺԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ ԼԻՈՆՈՒՄ

Թուրինի օլիմպիական խաղերին նախապատրաստվող Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգի համար ուժերի հիանալի ստուգատես կլինի հունվարի 14-22-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվելիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Վերջին շրջանում մեր գեղասահորդները բավական հաջող մրցելույթներ են ունեցել, ուստի հույս կա, որ նրանք կբարելավեն Եվրոպայի նախորդ առաջնությունում ցույց տված արդյունքը (11-րդ տեղ): Պարային մեր զույգը հատկապես հաջող հանդես եկավ դեկտեմբերին Տոկիոյում անցկացված Ճապոնիայի Գրան պրիի մրցաշարում, որտեղ արժանացավ բրոնզե մեդալի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4