«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հունվարի 15-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ձեռքով եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացան Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ վրդ. Մնացականյանը եւ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ վրդ. Նալբանդյանը:

Նախընթաց օրը Մայր տաճարում Իջման Սբ. սեղանի առջեւ կատարվել էր երկու ընծայացուների հավատքի ուղղափառության քննություն:

Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշներըՙ եպիսկոպոսական գավազաններ եւ մատանիներ, ինչպես նաեւ ի նշան Աստծո խոսքի անձանձիր քարոզչությանՙ Սբ. Ավետարան:

Սբ. պատարագի ավարտին Մայր աթոռում տեղի ունեցած ընդունելության ժամանակ Հայոց հայրապետը նորաօծ եպիսկոպոսներին նվիրեց պանակեներՙ իբրեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4