«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ՈՒԴՈՄՉՈԿԸ ՔԱՅՔԱՅԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ

Մելբուռնում մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, որը «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքի այս տարվա առաջին մրցաշարն է: Թենիսիստների դասակարգման ցուցակում 4-րդ տեղը զբաղեցնող Դավիթ Նալբանդյանը չափազանց մեծ դժվարությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքըՙ պարտության մատնելով թաիլանդցի ոչ հայտնի թենիսիստ Ուդոմչոկին: Մրցախաղի մեկնարկը ոչ մի անսպասելի բան չէր ենթադրում Նալբանդյանի համար: Նա վստահ անցկացրեց երկու խաղափուլերըՙ մրցակցին պարտության մատնելով միեւնույն 6-2 հաշվով: Թվում էր, թե Դավիթի համար ոչ մի արգելք չի լինի երրորդ խաղափուլն էլ շահելու: Սակայն անսպասելիորեն նա մրցակցին զիջեց 1-6 հաշվով: Չորրորդ խաղափուլն էլ ավարտվեց Ուդոմչոկի օգտինՙ թայ-բրեյքում (7-6): Եվ միայն 5-րդ խաղափուլում Դավիթը կրկին իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը եւ կարողացավ շահել հանդիպումը (6-1):

Տղամարդկանց մրցաշարում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ Գաուդիոն, Գինեպրին, Բրաչիալին, Շտեպանեկը, Ֆեռերը, Բագդատիսը, Նիեմինենը, Անչիչը: Կանանց մրցաշարում մեկնարկը հաղթական էր Լինդսեյ Դեւենպորտի, Մարիա Շարապովայի համար, որոնք հաղթողի հավակնորդներ են համարվում: Հաջորդ փուլ են մտել նաեւ Պետրովան, Կիրիլենկոն, Սրեբոտնիկը, Գրենվիլը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4