Նախագահ Ռ. Քոչարյանը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին:
Քննարկվող թեմաներից մեկը վերաբերել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությանը, մասնավորապես այն մտահոգություններին, որոնք կան Վաշինգտոնում Հայաստանում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված: Հիմնադրամի գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչիՙ Ռ. Քոչարյանին ուղղված նամակում բարձրաձայնվել են այդ մտահոգությունները, որոնք ուղղվում են կառավարման բարեփոխման Հայաստանի հանձնառություններին:
Օժանդակությունը ստանալու համար ծրագիրը պահանջում է, որ պետությունները համապատասխանեն որոշակի պահանջների, որոնցից մեկն արդար կառավարումն է: Դեսպանը եւ նախագահ Քոչարյանը քննարկել են նաեւ այն հնարավոր քայլերը, որոնք պետք է իրականացնի Հայաստանըՙ համոզելու համար, որ երկիրը շարունակելու է ուժեղացնել դեմոկրատական ինստիտուտները եւ պատրաստակամ էՙ 2007 եւ 2008 թվականին արդար եւ ազատ ընտրություններ անցկացնել:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ ննարկվել է նաեւ երկու երկրների համագործակցության հարցըՙ թռչնագրիպի վտանգի դեմ պայքարում:
Մ. Խ.