«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՉՆԱՅԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ, «ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ

Մոսկվայում ավարտվեց «Համագործակցության գավաթի» խաղարկության նախնական փուլը: Հայտնի դարձան այն 8 ուժեղագույն ակումբները, որոնք կշարունակեն պայքարը քառորդ եզրափակիչում: Ուրախալի է, որ այդ թիմերի շարքում է նաեւ ՀՀ չեմպիոն «Փյունիկը», որն իր պատմության մեջ 3-րդ անգամ (նախկինումՙ 1997, 2005 թթ.) մոսկովյան մրցաշարում հաղթահարեց նախնական փուլի արգելքը:

«D» խմբում հանդես եկող «Փյունիկն» ավարտական տուրում ուժերը չափեց հաշվարկից դուրս հանդես եկող ՌԴ պատանեկան հավաքականի հետ: Խաղասկիզբը հաջող դասավորվեց փյունիկցիների համար: Արթուր Աղասյանի հարվածի շնորհիվ «Փյունիկը» հաշվի մեջ առաջ անցավ: Սակայն մեր թիմին ոչ միայն չհաջողվեց զարգացնել հաջողությունը, այլեւ պահպանել հաղթական հաշիվը: Ռուսաստանցի պատանի ֆուտբոլիստները 2 գոլ խփեցին եւ խաղը շահեցին 2-1 հաշվով:

Մյուս խաղում «Կաունասն» ու Սոլիգորսկի «Շախտյորը» միմյանց դարպասները մեկական գնդակ խփեցին: Խաղը ավարտվեց ոչ-ոքի (1-1), ինչն ի վերջո ձեռնտու էր ... «Փյունիկին»: Բանն այն է, որ ՌԴ պատանեկան հավաքականը հանդես է գալիս հաշվարկից դուրս եւ նրա մասնակցությամբ հանդիպումների արդյունքները հաշվի չեն առնվում քառորդ եզրափակիչի ուղեգրերի տերերին որոշելիս: Քանի որ «Շախտյորը» միակ հաղթանակը տոնել էր հենց ՌԴ պատանեկան հավաքականի նկատմամբ, ուստի այդ 3 միավորը չի հաշվվում: Այդ դեպքում, «Շախտյորի» հաշվին գրանցված է միայն մեկ միավոր, իսկ «Փյունիկն» ունի 3 միավոր: Այսպիսով, թեեւ պարտությանը, «Փյունիկը» մտավ հաջորդ փուլ: Այսօր փյունիկցիները քառորդ եզրափակիչում կհանդիպեն Մոլդովայի չեմպիոնիՙ «Շերիֆի» հետ: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմել են «Պախտակորն» ու «Նեւթչին», Դոնեցկի «Շախտյորն» ու «Կաունասը», ԲԿՄԱ-ն ու «Մետալուրգը»:

3-րդ տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. ԲԿՄԱ-« Պախտակոր»ՙ 4-3, «Դինամո» Թբ.-ՏՖՄԿՙ 0-0, «Մետալուրգ»-«Վախշ»ՙ 2-1, «Նեւթչի»-«Ակտոբե»ՙ 1-1, «Շերիֆ»-«Դորդոյ-Դինամո»ՙ 7-0, « Շախտյոր» Դ.-ՄՏՏՈւՙ 5-1, «Կաունաս»-«Շախտյոր» Ս.ՙ 1-1:

Մրցաշարային աղյուսակներ

«A» խումբ

ԽՀՈՊԳՄ
1. ԲԿՄԱ33006-392. Պախտակոր32018-563. Դինամո Թբ.30121-314. ՏՖՄԿ30120-41

«B» խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Նեւթչի32106-27
2. Մետալուրգ32016-36
3. Ակտոբե31112-44
4. Վախշ30031-60

«C» խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Շերիֆ320110-36
2. Շախտյոր Դ.32018-46
3. ՄՏՏՈՒ32014-56
4. Դորդոյ-Դին.30030-100

«D» խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. ՌԴ պ. հավ.32013-46
2. Կաունաս31114-24
3. Շախտյոր Ս.31114-34
4. Փյունիկ31023-53

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4