«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՆՍՈՒՐԱՅԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանից հաղորդում են Չինսուրայի Սբ. Հովհաննես հայկական եկեղեցում հունվարի 15-ին մատուցած Սբ. պատարագի մասին: Պատարագիչը հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Օշական վրդ. Գյուլգյուլյանն էրՙ ընկերակցությամբ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղամյանի:

Արեւմտյան Բենգալիա նահանգի ամենահին քրիստոնեական Սբ. Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1695 թ.-ին եւ երկար ժամանակ ծառայել է քաղաքի հայաշատ բնակչությանը: Այսօր այնտեղ հայ բնակչություն չի ապրում: Նման ուխտագնացությունը հայերի նախկին ներկայության մասին յուրահատուկ վերհիշեցում էր նաեւ: Քարոզի ընթացքում ընդգծվեց Հնդկաստանում մեր նախնիների թողած ժառանգության պահպանման եւ հնդկահայ գաղութի վերածննդի անհրաժեշտության մասին:

Այս առիթով Կալկաթայի Սբ. Նազարեթ հայկական եկեղեցուց դուրս բերված Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքով Սբ. աջով Սբ. պատարագի ընթացքում կատարվեց անդաստան:

Ավարտին եկեղեցու բակում թաղված հայորդիների հոգիների հանգստության համար կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4