«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2006-01-21 | #11, 2006-01-24 | #12, 2006-01-25


ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՓԱՍՏԵՐ ԼՂ-ՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՆՏԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը օրերս տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի տարածքում գաղտնի բանտերի հնարավոր գոյության փաստերին: Ադրբեջանական «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, Ռենե վան դեր Լինդենը Եվրոպայում գաղտնի բանտերի գոյության վերաբերյալ հարցին պատասխանել է դրականորեն, ավելացնելով, որ հետաքննությունը դեռ շարունակվում է եւ արդեն մարտին այդ հարցի առնչությամբ հաշվետվությունը պատրաստ կլինի:

ԵԽԽՎ նախագահն ադրբեջանական լրագրողիՙ Լեռնային Ղարաբաղում գաղտնի բանտերի առկայության հարցին ի պատասխան պահանջել է ներկայացնել փաստեր: «Մեզ փաստեր ներկայացրեք, եւ մենք կզբաղվենք դրանց հետաքննությամբ»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4