Հունվարի 29-ին «Բրիտանական ավիաուղիների» ֆրենչայզ գործընկեր BMED ընկերությունը 8-րդ անգամ բարեգործական «Բըրնսի երեկո» միջոցառում կիրականացնիՙ Երեւան հրավիրելով շոտլանդացի հանրահայտ պարկապզուկահարի: Ավիաընկերությունը կտրամադրի նաեւ Լոնդոն վերադարձով երկու տոմս բարեգործական վիճակախաղի համարՙ հավաքելու մոտ 20 հազար ԱՄՆ դոլար Հայաստանի մի շարք մանկական հիվանդանոցների համար բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
Երեկոյի ընթացքում հյուրերը կհամտեսեն հագգիսՙ ավանդական շոտլանդական ճաշատեսակ, կպարեն շոտլանդացի պարկապզուկահարի մեղեդիների ներքո, ինչպես նաեւ ավանդական վիսկիով կենացներ կառաջարկենՙ ի հիշատակ Բըրնսի անմահական պոեզիայի:
Ա. Հ.