«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2006-01-26 | #14, 2006-01-27 | #15, 2006-01-28


ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Փետրվարի 7-13-ը Լվովում կայանալիք հրաձգության Ուկրաինայի բաց առաջնությանը կմասնակցեն նաեւ Հայաստանի հրաձիգները: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար եւ թիմի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, առաջնությանը կմասնակցեն 5 հրաձիգներ: Նրանց թվում է մեր ամենափորձառու եւ տիտղոսակիր հրաձիգ, Աթենքի օլիմպիադայի մասնակից Նորայր Բախտամյանը: Մրցումներին կմասնակցեն նաեւ Լիլիթ Նիկողոսյանը, Անի Առաքելյանը, Ռոմիկ Վարդումյանը եւ Անդրանիկ Փիլոսյանը: Վերջին երկուսը երիտասարդ մարզիկներ են եւ անշուշտ մրցումները նրանց համար փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն են:

Ուժերի այդ ստուգատեսից հետո հայ հրաձիգները փետրվարի 14-26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն` նախապատրաստվելով փետրվարի 27-ից մարտի 5-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4