«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2006-01-28 | #16, 2006-01-31 | #17, 2006-02-01


ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հունվարի 30-ի հրամաններով Սամվել Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է մինչեւ 19 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականի, իսկ Արսեն Չիլինգարյանը` մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, որին կօգնի Արմեն Սանամյանը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ռուբեն Նազարեթյանը: Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ, իսկ Արթուր Ավագյանը` դարպասապահների մարզիչ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4