«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2006-02-03 | #20, 2006-02-04 | #21, 2006-02-07


ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՄԵՆԱՄԱՐՏԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՀԵՐԻ ՇՈՈՒՆ

50,8 կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պայմանագիր է կնքել ամերիկացի հանրահայտ մենեջեր Հերի Շոուի հետ: Այսուհետեւ նա է կազմակերպելու հայ բռնցքամարտիկի մենամարտերը: Մոտակա ծրագրերից են WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի, ինչպես նաեւ քաշային այլ կարգերի մի քանի բռնցքամարտիկների հետ մենամարտերի կազմակերպումը:

Շոուն մեծ գոհունակություն է հայտնել կնքած գործարքից. «Վախթանգի հետ պայմանագիր կնքելն ավելի մեծ ուրախություն է պատճառում ինձ, քան եթե ադամանդ գտնեի: Նա կարող է անվանի չեմպիոն դառնալ քաշային մի քանի կարգերում: Պարզապես ներկայումս նրա մասին ոչ ոք չգիտի, իսկ երբ իմանան, նրա համար ամեն ինչ կփոխվի: Իմ կարծիքով Վախթանգն այն անհայտ բռնցքամարտիկներից է, ինչպիսին մի քանի տարի առաջ Մենի Պակիաոն էր: Երբ հանդիսատեսն ականատես դառնա նրա մենամարտերին, իսկույն կհասկանա, թե իրականում ով է Վախթանգ Դարչինյանը: Կարծում եմ, Վախթանգը մինչ օրս արժանի ճանաչման չի արժանացել եւ ես իրոք ուրախ եմ, որ նա ընդգրկվեց իմ թիմում»:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԱՄՆ-ում Վախթանգ Դարչինյանը ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի հետ մենամարտում կփորձի պաշտպանել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4