«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ՄԱՄՈՒԼԻ

Երեկ Ազգային ժողովում մի տեսակ մամուլի դեմ օր էր. նախ ասուլիս տվեց Աղասի Արշակյանը, որը «Ազգային միաբանություն» կուսակցությանն անդամագրվելու իր որոշումը հայտնելուց հետո վրաերթ արեց «Լրագիր» էլեկտրոնային թերթին եւ «Հայաստանի «Հանրապետություն» օրաթերթին` Արտաշես Գեղամյանի ստրասբուրգյան այցելության վերաբերյալ ոչ ճիշտ լրատվություն հաղորդելու համար: Իսկ ԱԺ հայտարարությունների ժամին Ա. Գեղամյանը ոչնչացնում էր «Փակագիծ» թերթին` հունվարի 19-21-ի համարում տպագրված «Քաղաքական առնետների համար իրոք եկել է կողմնորոշվելու պահը` Սերժ Սարգսյան, թե՞ Ռոբերտ Քոչարյան» հոդվածի համար` ասելով, որ հոդվածի պատվիրատուն թերթի խմբագրին էլ է թիկունքից հարվածել: Մանրամասները չենք պատմում` վստահ, որ ընթերցողը կգտնի «Փակագծի» այդ համարն ու կկարդա. ինչպես ասում են` լավագույն գովազդը հակագովազդն է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4