«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


ԱՌԱՋԻՆ ԲՐԱԶԻԼԱՑԻՆ «ԱՐԱՐԱՏՈՒՄ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արարատ» ակումբի ղեկավարությունը թիմի կազմը լեգեոնականներով ուժեղացնելու աշխատանքներ է տանում: Եվ ահա առաջին արդյունքներն առկա են. փետրվարի 6-ի երեկոյան Երեւան ժամանեց բրազիլացի պաշտպան Էմիլիո Պալուչի Կալսանին: 20-ամյա ֆուտբոլիստը ֆիզիկական լավ տվյալներ ունի (հասակը` 183 սմ, քաշը` 77 կգ): Նա հանդես է եկել բրազիլական «Ռիբեյրաո», «Գուարանի» եւ «Սան Կառլոս» թիմերում: Բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի «Արարատում»: Սակայն նա թիմի միակ լեգեոնականը չի լինի. մինչեւ մրցաշրջանի մեկնարկն արարատցիների կազմը կհամալրեն եւս մի քանի լեգեոնականներ:

Մինչ լեգեոնականների ժամանումը, ուսումնամարզական հավաքի ընթացքում «Արարատի» մարզիչներն արդեն կողմնորոշվել են թիմի որոշ ֆուտբոլիստների հարցում: Այսպես, «Միկայից» «Արարատ» տեղափոխված դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանի հետ ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել: Նրա նախկին թիմակից Կարեն Ասատրյանը մեկամյա պայմանագիր է կնքել: Իսկ ահա երիտասարդ ֆուտբոլիստներ Արեգ Ավագյանի, Սամվել Գազարյանի եւ Գեղամ Քոչարյանի հետ 3 տարվա պայմանագիր է կնքվել:

Արարատցիներն «Այգ» մարզաբազայում շարունակում են ուսումնամարզական 2-րդ հավաքը, որը կավարտվի փետրվարի 11-ին, «Փյունիկ-2»-ի հետ կայանալիք ստուգողական հանդիպումով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4