Երեքշաբթիՙ փետրվարի 7-ին, «Իրան նյուս» գործակալության հաղորդմամբ, Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Իրանի արտգործնախարար Մանուչեհրոմ Մոթթաքիի հետ: Հանդիպմանը Նազարյանն Իրանի արտգործնախարարին է հանձնել Երեւան այցելելու գրավոր հրավեր Հայաստանի արտգործնախարարից: Գործակալության հաղորդմամբ, Մոթթաքին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ խոսել Իրան-Հայաստան համագործակցության զարգացման մասին:
Մոթթաքին մասնավորապես նշել է, որ ներկայումս երկու երկրների համագործակցության զարգացման համար պայմաններ գոյություն ունեն, բացի դրանից կողմերը միմյանց հնարավորություններին լավատեղյակ են: Իրանի արտգործնախարարը ողջունել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը, քանի որ դա կարելի է իրականացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կտրվածքով, ընդ որումՙ այդ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության եւ բարեկամության հիմք է ստեղծում:
Իրանում Հայաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ էներգետիկ բազմապիսի աղբյուրների ապահովումը Հայաստանի քաղաքականության նպատակներից մեկն է:
Ա. Հ.