«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2006-02-16 | #29, 2006-02-17 | #30, 2006-02-18


ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՖԻԿԻՆԳ ԿՈՉՎՈՂ ՉԱՐԻՔԻ

Հայաստանում ՄԱԿ-ի «Թրաֆիկինգի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային հռչակագրին միացած լրագրողական հանձնախմբի չորս ներկայացուցիչներՙ «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերի, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի լրագրողներ Մարիետա Մակարյանը, Գալուստ Նանյանը, Գոհար Մկրտչյանը եւ «Թալին աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Համլետ Խաչատրյանը երեկ այս թեմայով հանդիպում-քննարկում էին կազմակերպել Գյումրիում գործող լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Կլոր սեղանի» ընթացքում խոսվեց մեր հանրապետությունում թրաֆիկինգի դեմ պայքարի քայլերի եւ խնդիրների, մեզանում այդ երեւույթը ծնող հատկապես սոցիալական պատճառների մասին, կարեւորվեց այս գործում ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների դերը:

Հանձնախմբի անդամները երեկոյան հանդես էին գալու տեղական հեռուստաեթերումՙ պատասխանելով նաեւ հեռուստադիտողների հարցերին: Նույն օրը, նախքան Գյումրի հասնելը, նրանք նույնպիսի այցով եղել էին Ապարանում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4