«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2006-02-16 | #29, 2006-02-17 | #30, 2006-02-18


ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵՐ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՎԵՐՋՆԱԳԻԾ

Հայաստանցի դահուկորդներ Էդմոնդ Խաչատրյանն ու Հովհաննես Սարգսյանը կրկին մրցասպարեզ դուրս եկան, այս անգամ մասնակցելով 15 կմ դահուկավազքին: Մեր դահուկորդուհիներին այս անգամ հաջողվեց հասնել վերջնագիծ, թեեւ կրկին նրանք հետնապահների թվում էին: Էդմոնդ Խաչատրյանը 96 մասնակիցների մեջ գրավեց 82-րդ տեղը` մրցատարածությունը հաղթահարելով 47 րոպե 37,8 վրկ-ում: Հովհաննես Սարգսյանը 88-րդն էր (50 րոպե 45,7 վրկ): Նշենք, որ մեր դահուկորդներն առաջ անցան Բոսնիայի, Իրանի, Քենիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նեպալի, Կոստա Ռիկայի եւ Թաիլանդի ներկայացուցիչներից:

Նշենք նաեւ, որ Էդմոնդ Խաչատրյանը հաղթողից հետ մնաց 9 րոպե 36,5 վրկ-ով: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց էստոնացի դահուկորդ Անդրյուս Վեերպալուն` իր երկրին պարգեւելով 3-րդ ոսկե մեդալը: Նա իր մոտակա հետապնդողին` չեխ Լուկաշ Բաուերին գերազանցեց 14 վրկ-ով: Բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության առաջատար Թոբիաս Անգերերը, որն ընդամենը 3,9 վրկ-ով գերազանցեց ռուսաստանցի Վասիլի Ռոչեւին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4