«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2006-02-17 | #30, 2006-02-18 | #31, 2006-02-21


ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱ-ԱԶՐՈՅԱՆ ԶՈՒՅԳՆ ԱՌԱՅԺՄ 21-ՐԴՆ Է

Հայաստանի օլիմպիականներից Թուրինում մրցասպարեզ մտան նաեւ Անաստասիա Գրեբյոնկինան եւ Վազգեն Ազրոյանը, որոնք մասնակցում են պարային զույգերի մրցավեճին: Թուրինում պարգեւների համար մրցավեճի են բռնվել պարային 24 զույգեր: Բնականաբար Հայաստանի պատվիրակներից սպասելիքներն այնքան էլ մեծ չեն: Նրանք մրցանակների հավակնորդ գեղասահորդների թվում չեն: Հիշեցնենք, որ վերջերս Լիոնում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մեր գեղասահորդները գրավել էին 14-րդ տեղը:

Պարային մեր զույգն առայժմ հետնապահների թվում է: Առաջին մրցաձեւից հետո Անաստասիան եւ Վազգենը 24,28 միավորով 24 մասնակիցների մեջ զբաղեցրին 22-րդ տեղը: Օրիգինալ պարի կատարումից հետո պարային մեր զույգը 43,83 միավորով 20-րդ տեղում էր: Երկու մրցաձեւերի ընդհանուր հաշվարկով մեր գեղասահորդները վաստակել են 68,11 միավոր եւ զբաղեցնում են 21-րդ տեղը:

Բնականաբար, ոսկե մեդալների գլխավոր հավակնորդն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Տատյանա Նավկա-Ռոման Կոստոմարով զույգն է: Ռուսաստանցի գեղասահորդները պարտադիր ծրագրի կատարումից հետո ընդամենը 0,58 միավորով էին զիջում իտալացիներ Բարբարա Ֆուսար-Պոլիին եւ Մաուրիցիո Մարգալյոյին: Օրիգինալ պարի կատարումն անհաջող էր իտալացիների համար, որոնք զիջեցին առաջատարի դիրքերը եւ հայտնվեցին 7-րդ տեղում: Իսկ ահա ռուսական զույգը վստահ ելույթ ունեցավ եւ վերջին մրցաձեւից առաջ 99,27 միավորով ստանձնեց առաջատարի դերը: Նավկան ու Կոստոմարովը 1,38 միավորով գերազանցում են ամերիկացիներ Տանիտ Բելբինին ու Բենջամին Ագոստոյին: 3-րդ տեղում ուկրաինացիներ Ելենա Գրուշինան ու Ռուսլան Գոնչարովն են:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4