«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


ՆԱՎԿԱՆ ՈՒ ԿՈՍՏՈՄԱՐՈՎԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ

Թուրինում իրենց մրցավեճն ավարտեցին պարային զույգերը: Ինչպես եւ սպասվում էր, օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ռուսաստանցի գեղասահորդներ Տատյանա Նավկան ու Ռոման Կոստոմարովը: Կամավոր ծրագրի կատարումից առաջ ռուսաստանյան զույգն ընդամենը 1,38 միավորով էր գերազանցում իր հիմնական մրցակիցներին, ուստի նրանցից պահանջվում էր ծրագրի անթերի կատարում: Նրանց հաջողվեց վստահ ելույթ ունենալ եւ իրականացնել երազանքը` դառնալով օլիմպիական չեմպիոններ: Ճիշտ է, վերջնական հաղթանակին ռուս գեղասահորդներին հարկ եղավ երկար սպասել, քանի որ նրանց հիմնական մրցակիցներ ամերիկացի Տանիտ Բելբինն ու Բենժամին Ագոստոն ելույթ էին ունենալու նախավերջինը: Վերջիններիս չհաջողվեց գերազանցել իրենց մրցակիցներին: Նրանք բավարարվեցին երկրորդ տեղով` արժանանալով արծաթե մեդալի: Բրոնզե մրցանակակիր դարձավ Ելենա Գրուշինա-Ռուսլան Գոնչարով ուկրաինական զույգը:

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը կամավոր ծրագրում 69,88 միավորով զբաղեցրեց 21-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկով մեր գեղասահորդները 137,99 միավորով 23 մասնակիցների մեջ 20-րդ տեղը գրավեցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4