«Վաշինգտոնն արդեն փորձարկել է Իրանը գրավելու որոշ տարբերակներ», նման հայտարարություն է արել Իրաքում ատոմային զենքի առկայության ստուգման գծով ՄԱԿ-ի նախկին տեսուչ, ամերիկացի վերլուծաբան Սկոտ Ռիտտերն, ըստ ադրբեջանական «Ազերիպրես» գործակալության: Ըստ նրա, Միացյալ Նահանգներն Իրանի օդային տարածքը խախտել է անօդաչու հետախույզ-ինքնաթիռներով, աջակցել է Թեհրանում մի շարք պայթյունների 2005 թ.-ի հունիսին: Ըստ Սկոտ Ռիտտերի, Մ. Նահանգները դիտարկում է նաեւ Իրանի վրա հարձակման այլ տարբերակներ:
«Հյուսիսում, հարեւան Ադրբեջանում ԱՄՆ զինվորները պատրաստում են օպերացիոն բազա զանգվածային ռազմական ներկայության, վերգետնյա բազավորման համարՙ նպատակ ունենալով Թեհրանի վրա հարձակումը: Հյուսիսային եւ իրանական ադրբեջանցիների էթնիկ կապերը երկար ժամանակ շահագործվում էին Խորհրդային Միությունումՙ սառը պատերազմի ընթացքում: Իսկ հիմա դա պատրաստվում է օգտագործել Կենտրոնական հետախուզական վարչությունը», նշել է Ռիտտերը:
Ամերիկացի վերլուծաբանը պնդում է, որ ռազմականացված օպերատիվ աշխատակիցներն Ադրբեջանին սովորեցնում ենՙ նպատակ ունենալով ստեղծել արագ արձագանքման ուժեր, որոնք ի վիճակի կլինեն գործելու Իրանի ներսում, հակասությունների բորբոքման համար: Ռիտտերի խոսքերով, ամերիկյան ռազմական ավիացիան, որ կտեղակայվի Ադրբեջանի առաջադեմ բազաներում, թռիչքներ եւ ռմբակոծում կիրականացնի Թեհրանի ռազմավարական օբյեկտներում, ընդ որում, այս ծրագրի մշակումը բավական մանրամասն է մշակված եւ իրականություն կդառնա Ադրբեջանում օդանավակայանային ծառայությունների ստացմամբ:
Ա. Հ.