«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2006-03-04 | #41, 2006-03-07 | #42, 2006-03-08


ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳ»

Ուկրաինայի առաջնության բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ալչեւսկի «Ստալում» վարձավճարով հանդես եկող Արա Հակոբյանը վերադարձել է Դոնեցկի «Մետալուրգ»: Վերջինիս ղեկավարությունը հաշվի առնելով Արա Հակոբյանի արդյունավետ խաղը «Ստալում», որի ռմբարկուն է հայ ֆուտբոլիստը, որոշեց չերկարաձգել վարձավճարի ժամկետը եւ նրան վերադարձնել թիմ: Այժմ «Մետալուրգում» բացի Արա Հակոբյանից հանդես են գալիս նաեւ ՀՀ հավաքականի պաշտպան Եղիշե Մելիքյանը եւ ուկրաինահայ Արմեն Հակոբյանը:

Նշենք, որ Արա Հակոբյանը ժամանակին «Բանանցից» տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ»` պայմանագիր կնքելով ուկրաինական ակումբի հետ: Վերջինս էլ վարձավճարով նրան տրամադրել էր «Ստալին»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4