Արմավիրում շարունակվում է Հունան Ավետիսյանի հուշամրցաշարը: 2-րդ տուրում առաջին խմբում կայացած երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: «Արարատ-2»-ի եւ մինչեւ 17 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականի հանդիպումը փոխադարձ համաձայնությամբ կայացավ Արարատի «Այգ» մարզաբազայում, որտեղ մեր պատանիներն ուսումնամարզական հերթական հավաքն են անցկացնումՙ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլին:
Խաղն ընթացավ հետաքրքրական մրցապայքարում: Առաջին խաղակեսում պատանի ֆուտբոլիստները բացեցին հաշիվը, ընդմիջումից հետո արարատցի Գոռ Աթաբեկյանը վերականգնեց հավասարակշռությունը (1-1): Խմբի մյուս խաղում «Շիրակը» չկարողացավ առավելության հասնել մրցակցիՙ «Բանանց-2»-ի նկատմամբ: Դարպասները մնացին անառիկ:
Այսօր կկայանան առաջին խմբի վերջին տուրի հանդիպումները: «Արարատ-2»-ը կմրցի «Բանանց-2»-ի հետ: Եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար արարատցիներին միայն հաղթանակ է անհրաժեշտ, մինչդեռ «Բանանց-2»-ին բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ