Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, այս տարվա մարտի 25-30-ը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն կմեկնի ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը: Վարդան Խաչատրյանը եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանին 235,65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ եւ հինգ տարի իրականացման ժամկետով գումար տրամադրելու համաձայնագիրը կստորագրեն մարտի 27-ին: Ըստ հաղորդագրության, ստորագրման արարողությանը կմասնակցի եւ ելույթով հանդես կգա ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:
Ա. Մ.