«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2006-03-11 | #45, 2006-03-14 | #46, 2006-03-15


ՊԱՇՏՊԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

Մարդու իրավունքների նոր պաշտպան Արմեն Հարությունյանը եռանդով պատրաստվում է սահմանադրական դատարանի առաջիկա (մարտի 21-ի) նիստին, որտեղ ըստ նրա դիմումի վիճարկվելու է Հյուսիսային պողոտայի բնակիչներին պատկանող հողի պետության կարիքների համար օտարման` կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-N որոշման, ինչպես նաեւ այդ որոշման համար հիմք ծառայած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218, հողային օրենսգրքի 104, 106, 108 հոդվածների սահմանադրականությունը: Որպես պատասխանող կողմ հանդես են գալու Հայաստանի կառավարության եւ նախագահի ներկայացուցիչները:

Հնարավո՞ր է, որ նախագահականից եկած մարդը վիճարկի մի կառավարության որոշում, որի գլուխը հենց նույն նախագահն է: Արմեն Հարությունյանը մեր զարմանքին այսպես արձագանքեց. «Մենք հենվելու ենք օրենսդրության, միջազգային պայմանագրերի եւ մեր սահմանադրության թ. 31 հոդվածի վրա, պայքարելու ենք. իմ նշած ակտերը հակասահմանադրական են, ուրեմն սեփականության իրավունքի օտարումը Հյուսիսային պողոտայում կատարվել է այդ ակտերի վրա...»: Նա չուզեց շարունակել, ասելով, որ իր կռվանները թողնում է մարտի 21-ի համար` հավաստելով հաղթելու վճռականությունը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4