«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2006-03-11 | #45, 2006-03-14 | #46, 2006-03-15


ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՍԿՍԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Եկատերինբուրգում ընթացող շախմատի աշխարհի կանանց առաջնությունում սկսվել են 2-րդ փուլի հանդիպումները: Մինչ դրանց անդրադառնալը, նշենք մի ցավալի վրիպակի մասին, որ տեղ էր գտել նախորդ օրը Chesspro.ru ինտերնետային կայքում: Ըստ այդ կայքի տեղեկատվության, առաջին փուլում Մկրտչյանը 2,5-1,5 հաշվով հաղթել էր չին շախմատիստուհի Ժուան Լուֆեյին: Բայց ցավոք իրականում նման հաշվով հաղթել է չին շախմատիստուհին եւ Լիլիթ Մկրտչյանը դուրս է մնացել հետագա պայքարից: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:

Երկրորդ փուլի առաջին պարտիայում Էլինա Դանիելյանը պարտվեց աշխարհի փոխչեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին: Աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովան հաջող մեկնարկեց` առավելության հասնելով Իվետա Ռաձիեւիչի նկատմամբ: Ժուան Լուֆեյը ոչ-ոքի ավարտեց պարտիան Վիկտորյա Չմիլիտեի հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Կոներուն ու Սեբան, Ուշենինան ու Յուհուան, Խուրցիձեն ու Արիբասը, Ձագնիձեն ու Վենցզյունը, Հուսկան ու Կանյինը: Լուխան-Գալյամովա, Կովալեւսկայա-Կուրսովա, Կոսինցեւա-Կրուշ, Ջավախիշվիլի-Վիջայալակշմի, Իֆան-Ժուկովա, Մատվեեւա-Սապատա, Չիբուրդանիձե-Արախամիա, Չժաոցին-Կրամլինգ պարտիաներում հաղթեցին զույգերում առաջինը նշված շախմատիստուհիները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4