Համաշխարհային բանկի երեւանյան բանկի գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը երեկ այն կարծիքն է հայտնել, որ գազի գների բարձրացման բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա մեծ չի լինի: Համաշխարհային բանկի ուսումնասիրություններն այդ կապակցությամբ դեռ չեն ավարտվել, եւ վերջնական եզրակացությունը կներկայացվի առաջիկայում: Ռոջեր Ռոբինսոնը նշել է, որ չնայած նավթի համաշխարհային գների բարձրացմանը, Հայաստանի տնտեսությունը շարունակել է երկնիշ աճ արձանագրել: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Կենտրոնական բանկին կհաջողվի գնաճի ցուցանիշը պահպանել նախատեսված 3 տոկոսի սահմաններում:
Ա. Մ.