«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


«Ա1+»-ԻՆ ԱՅՍՕՐ ԿՎՏԱՐԵՆ

Այսօր, ժամը 12-ից սկսած դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կարող է հարկադրաբար «Ա1+»-ին վտարել Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում զբաղեցրած տարածքից: Այս մասին հայտարարում է «Ա1+» ինտերնետային պարբերականը: Այդ մասին խմբագրությունն իմացել է երեկ, ժամը 17.15-ին, երբ ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են խմբագրությունՙ առաջարկելով ինքնակամ ազատել զբաղեցրած տարածքը:

Մինչդեռ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը չի առաջարկել տեղափոխման համարժեք տարբերակ. «Ոչ թե 1 սենյակՙ 11-ի դիմաց, ինչպես եղել է, ինձ համար տարօրինակ է, որ միանգամից, առանց որեւէ նախապատրաստական աշխատանքի մեզ պատրաստվում են վտարել տարածքից», ասել է «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանըՙ այդպիսով վտարման դեպքում համարելով, որ «Ա1+»-ի գործող միավորներըՙ ինտերնետային կայքը, «Համասփյուռ» ցանցն ու «Այբ Ֆե» շաբաթաթերթը կդադարեն գործել: Դատարանի որոշումը Մ. Մովսիսյանը համարում է ապօրինի եւ գտնում է, որ զբաղեցրած տարածքներն ազատելուց առաջ «Ա1+»-ը պետք է իր կատարած ներդրումների փոխհատուցումն ստանա:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4