«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 109-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է եւ այժմ դասակարգման ցուցակում 109-րդն է: Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքը զբաղեցնում է Պորտուգալիայի ընտրանին, որը եզրափակում է լավագույն տասնյակը: Պորտուգալացիները պահպանել են իրենց դիրքերը: Նույնը վերաբերում է նաեւ Լեհաստանի (26-րդ տեղ) եւ Ադրբեջանի (114-րդ) հավաքականներին: Սերբերը մեկ հորիզոնականով վեր են բարձրացել (46-րդ)` զբաղեցնելով ֆինների տեղը, որոնք ներկայումս 48-րդն են: Չորս հորիզոնականով վեր է բարձրացել Բելգիայի ընտրանին (50-րդ): ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենացածր վարկանիշն ունի Ղազախստանի ընտրանին (134-րդ տեղ):

Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Պաղեստինի հավաքականը, որը 17 հորիզոնականով վեր է բարձրացել եւ այժմ զբաղեցնում է 121-րդ տեղը: Քաթարի հավաքականը 13 տեղով է առաջընթաց ունեցել (77-րդ):

Շատ չնչին են փոփոխությունները լավագույն տասնյակում: Կազմը մնացել է նույնը: Ֆրանսիացիները 5-րդ տեղից նահանջել են 8-րդ հորիզոնական: Մեկ տեղով նահանջել են մեքսիկացիները, իսկ ԱՄՆ-ի ընտրանին մեկ աստիճանով վեր է բարձրացել:

Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա835
2. Չեխիա789
3. Հոլանդիա788
4. Արգենտինա765
5. ԱՄՆ764
6. Իսպանիա763
7. Մեքսիկա762
8. Ֆրանսիա760
9. Անգլիա756
10. Պորտուգալիա755
35. Ռուսաստան657
42. Ուկրաինա624
61. Ուզբեկստան573
63. Բելառուս565
68. Լատվիա555
79. Էստոնիա539
96. Լիտվա478
104. Վրաստան459
107. Մոլդովա437
109. Հայաստան427
114. Ադրբեջան392
118. Թուրքմենստան381
134. Ղազախստան323
141. Տաջիկստան297
159. Ղրղզստան233

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4