Թեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին մայիսի 30-ին կայանալիք կոնգրեսում կհանձնվի հատուկ մրցանակ: Այն տրվում է այն բռնցքամարտիկներին, ովքեր երեք անգամ հաջողությամբ պաշտպանել են աշխարհի չեմպիոնի իրենց տիտղոսը: Այս առնչությամբ Վախթանգը հետեւյալն է նշել. «Շատ ուրախ եմ նման մրցանակի արժանանալու համար: Իմ մենեջեր Հերի Շոուն փորձում է հունիսի 3-ին ԱՄՆ-ում կազմակերպել մենամարտ Խորխե Արսեի հետ: Վստահ եմ, որ նոկաուտի կենթարկեմ Արսեին: Դիոսդադո Գաբիի հետ մենամարտին պատրաստվելու համար ընդամենը 23 օր ունեի, սակայն կարողացա նրան նոկաուտի ենթարկել 8-րդ ռաունդում: Կարծում եմ, որ Արսեի հետ մենամարտի համար 4 շաբաթվա նախապատրաստությունը բավարար կլինի, որպեսզի նրան եւս նոկաուտի ենթարկեմ»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ