Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 18-ի հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Ինչպես «Ազգը» տեղեկացավ արտգործնախարարությունից, Աշոտ Հովակիմյանը Հայաստանի դեսպանն էր Լեհաստանում եւ մերձբալթյան երկրներում (նստավայրըՙ Վարշավա), եւ երկու ամիս առաջ նա նշանակվել է դեսպան Ավստրիայում (նստավայրըՙ Վիեննա): Ըստ այդմ, ներկայումս Աշոտ Հովակիմյանը ՀՀ դեսպանն է միայն Ավստրիայում:
Ա. Հ.