«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


«ՇՈՂԱԿՆԻ» ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Երեւանում 1991 թ. Գեւորգ Դաբաղյանի հիմնած «Շողակն» համույթի գործունեության գլխավոր նպատակը հայկական ավանդական երաժշտության պահպանումն է ու տարածումը: Ներկայումս Հայաստանում «Շողակնը» ազգային մեղեդիների ակունքների վերականգնման ջատագովներից է: Ինքը` Դաբաղյանը նվագում է դուդուկ, որի հնչողությունը մարդու ձայն է հիշեցնում: Մինչդեռ շվին ասես ստեղծված լինի թռչունների երգեցողությունը նմանակելու համար:

Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ օրերս «Շողակն» համույթը հանդես է եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի «Թեատր դը լա վիլ» համերգասրահումՙ հիացմունք պատճառելով հազարավոր հանդիսականներին: Խմբի երաժիշտներն ու երգիչները կատարել են ազգային մեղեդիներ, գուսանական եւ սիրային երգեր, վիպերգեր, կարոտի եւ պանդխտության երգեր:

Պատմական Հայաստանի տարբեր նահանգների երգն ու պարը, երգիչներ Հասմիկ եւ Ալեքսան Հարությունյանների կատարումներն ու աշխատանքային երգերն իրենց պարզ ու անեղծ հնչողությամբ նպաստել են համերգի հաջողությանը, ստեղծելով տոնական տրամադրություն:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4