«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայ մարմնամարզիկները միջազգային ասպարեզում առաջին լուրջ նվաճմանը հասան: Լիոնում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում նժույգների վրա վարժություններում Հարություն Մերդինյանը նվաճել է արծաթե մեդալ: Ժամանակին լավ ավանդույթներ ունեցող հայկական մարմնամարզության տարեգրությունում դա հայ մարզիկների նվաճած առաջին մեդալն էր վերջին 22 տարվա ընթացքում միջազգային խոշոր մրցաշարում: Այս մասին նշել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, նախկինում անվանի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

Մինչ Լիոնի աշխարհի գավաթի խաղարկությունը, Հարություն Մերդինյանն Իրանի միջազգային մրցաշարում հաղթող էր ճանաչվել նժույգների վրա վարժությունում: Այդ մրցաշարում հանդես եկած Վահան Ստեփանյանը 2-ական արծաթե եւ բրոնզե մեդալ էր նվաճել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4