17+1 ընդդիմադիր ձեւաչափը վերջապես իրեն զգացնել է տալիս: Ձեւաչափում ընդգրկված ընդդիմադիրների ուժերը որոշել են սկսել հանրահավաքների, ավտոշարասյուների մի շարք: Ապրիլի 4-ին «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Մատենադարանի մոտ հրավիրում է բաց համաժողով: Մատենադարանի մոտ, որովհետեւ կառավարության նիստերի դահլիճը նրա կուսակցությանը չեն տրամադրում, իսկ Կինոյի տունն էլ չկա: Այդ բաց համաժողովում ՆԺ ղեկավարը ներկայացնելու է իրենց առաջիկա քայլերը: Ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմադիր որոշ լիդերներ նշմարներ են ստանում Արեւմուտքից, որոնք էլ պատճառ են դառնալու նրանց գարնանային ակտիվացման համար:
ՆԺ կուսակցության նախագահն ասել է, որ 2007 թ. ընտրությունները քրեական ընտրություններ են լինելու, այդ պատճառով էլ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Իսկ մինչեւ արտահերթ ընտրություններ գործընթացները հասցնելու եւ ավարտելու համար հարկավոր կլինի 7-10 մլն դոլար: Որտեղից այդ գումարըՙ նա դրա ձեռքբերման մեջ դժվարություն չի տեսնում: Ըստ որոշ լուրերի, այս պահին արեւմտյան քաղտեխնոլոգիաներն աշխատում են ՀՀ նախագահի 4 թեկնածուների ուղղությամբ, որոնցից 2-ն ընդդիմության ճամբարում են, 2-ըՙ իշխանության:
Մ. Խ.