«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2006-03-22 | #52, 2006-03-23 | #53, 2006-03-24


ՍԱՀՄԱՆԻՆ ՉՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԹՎԻ ՆՎԱԶԵՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՆՈՐ ԽՄԲԱՅԻՆ ՇԱՀԵՐ

Երեկ Ազգային ժողովի նիստի առյուծի բաժինը հատկացվեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, որը ներկայացրեց 2006 թ. դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները: Նա պատմեց նպատակադրված գնաճի միջոցով գների զսպման մասին, որն, ի դեպ, հետխորհրդային երկրներից Հայաստանն առաջինն է որդեգրում, ինչպես նաեւ գազի սակագնի բարձրացման հետեւանքները կառավարելի դարձնելու մեխանիզմների մասին: Այս խնդիրները ԿԲ նախագահը բավականին մանրամասնել էր երկուշաբթի օրը մեր կայքէջում, այդ պատճառով չենք անդրադառնա:

Երեկ սակայն բանավեճերի տեղիք տվեց կառավարության ներկայացրած մի երկար անունով օրենքի նախագիծ, որով նախատեսվում է կրճատել ներմուծվող եւ սահմանի վրա հարկվող ապրանքատեսակների ցանկըՙ ընդհանուր ծավալով ներմուծվող-չհարկվող 40 տոկոսից այն նվազեցնելով 20 տոկոսի: Ըստ նախագիծը ներկայացնող առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի, այս փոփոխության նպատակն է հավասար մրցակցային դաշտ ստեղծել, ինչը, սակայն, չհամոզեց նախագծի ընդդիմախոսներին: Վերջիններս (Թաթուլ Մանասերյան, Վահրամ Բաղդասարյան, Վիկտոր Դալլաքյան) այս նախագծում տեսան յուրայինների շրջանակը նեղացնելու եւ մի որոշակի խումբ մարդկանց շահերն ավելի ընդգծելու փորձ: Քննարկումն ընդհատվեց, իսկ մենք առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք օրինագծին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4