IBF-ի վարկածով միջին քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի մայիսի 13-ին Գերմանիայում: Նրա մրցակիցը կլինի 37-ամյա հոլանդացի բռնցքամարտիկ Ռայմոնդ Յովալը: Վերջինս մարզասերներին առավել հայտնի է դարձել շնորհիվ աշխարհի նախկին չեմպիոն Ֆեռնանդո Վարգասի եւ ավստրալացի Սեմ Սոլայմանի հետ անցկացրած մենամարտերի, որոնցում միավորներով զիջել է մրցակիցներին: Հետաքրքրական է, որ Յովալը ժամանակին տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել ավստրալացի Շենոն Թեյլորին, որին վերջերս միավորներով հաղթել էր նաեւ Արթուր Աբրահամը: Պրոֆեսիոնալ ռինգում Յովալն անցկացրել է 39 մենամարտ, որից 35-ում հաղթել է: Դրանցից 16-ում հոլանդացի բռնցքամարտիկը մրցակցին նոկաուտի է ենթարկել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ