«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2006-03-29 | #57, 2006-03-30 | #58, 2006-03-31


ԱՄՆ-Ի ՀՐԵԱՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Միացյալ Նահանգների հրեական եւ ադրբեջանական համայնքները շատ կարեւոր հարցերում հանդես են գալիս միասնական դիրքերում: Ըստ «Թրենդ» գործակալության, այս մասին հայտարարել է նախկին ԽՍՀՄ հրեաների ասոցիացիայի նախագահ Յուրի Զիլբերմանը:

«Ադրբեջանական եւ հրեական համայնքները սերտ բարեկամական հարաբերություններ են հաստատել», նշել է Զիլբերմանըՙ ավելացնելով, որ ԱՄՆ ադրբեջանցիների ասոցիացիայի նախագահ Թոմրիզ Ազերի հետ ձեռք բերված համաձայնությամբ երկու համայնքների ներկայացուցիչները շատ հարցերում նույն դիրքորոշումն ունեն: Անդրադառնալով այսօր ադրբեջանցիների այսպես կոչված (իսկ ավելի շուտ ցնդաբանություն հիշեցնող) «ցեղասպանության» օրվա հիշատակմանը, Զիլբերմանը հայտարարել է, որ հրեաները լավ են հասկանում ադրբեջանցի ժողովրդի խնդիրները, եւ դրա համար էլ իր ասոցիացիայի ներկայացուցիչները կմասնակցեն այդ օրվա միջոցառումներին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4