«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2006-03-29 | #57, 2006-03-30 | #58, 2006-03-31


ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ ՇԱՔԱՐԱՎԱԶՆ ՈՒ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ

Պատասխանելով լրագրողների հարցին, այսպիսի կարծիք հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նա նշեց, որ Հայաստանի տնտեսության վրա գազի սակագների ազդեցության առնչությամբ ՀԲ ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել, ինչպես նաեւ չեն ավարտվել Հայաստանի կառավարության բանակցությունները ռուսական կողմի հետ: Սակայն այն կարծիքը հայտնեց, որ այդուհանդերձ սակագների բարձրացումը որոշակի ազդեցություն կունենա, բայց դա այնքան սարսափելի չի լինի, որքան սպասվում է: Կազդի հիմնականում չունեւոր խավի վրա, ինչպես նաեւ արտադրվող ապրանքների գների վրա: Արտադրության վրա ազդեցությունը մեծ չի լինի, քանի որ մեծ էներգատարողություն ունեցող ձեռնարկությունները էներգախնայողության ռեժիմներ կկիրառեն:

Ռոջեր Ռոբինսոնը նշեց, որ ներմուծվող ապրանքների վրա գազի սակագների թանկացումը ազդեցություն չպետք է ունենա եւ այս առումով նշեց, որ չի կարող ասել, թե ինչու են թանկացել հացահատիկն ու շաքարավազը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4