Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են նորմալ հունով: Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Ըստ նրա, հասկանալի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բարդ հարց է, միանգամից լուծել հնարավոր չէ, եւ առկա լավատեսությունը չի նշանակում, թե 2006 թ.-ին հարցն անպայման պետք է լուծվի:
Ըստ ԼՂ վարչապետի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ինքնին կարող է (Կոսովոյի մոդելի նման) նախադեպ դառնալ մյուս հակամարտությունների համար: Սովորական որակելով հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը, Անուշավան Դանիելյանն անդրադարձել է վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովիՙ ղարաբաղցիների հետ բանակցությունների գնալու պայման Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու մասին հայտարարությանը: Ըստ պրն Դանիելյանի, Ղարաբաղը կբանակցի Մամեդյարովի հետ, եթե վերջինս ընդունի Ղարաբաղի քաղաքացիություն որպես ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ:
Ա. Հ.