ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ շուկան (Սադախլոյի շուկան), ամենայն հավանականությամբ, չի գործելու: Ինչպես տեղեկացրին ՀՀ մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանիՙ Վրաստան կատարած այցելության ժամանակ այդ երկրի մաքսային դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Անտելիձեն նշել է, որ վրացական կողմը նպատակահարմար չի համարում վերաբացել շուկան: