«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2006-04-07 | #64, 2006-04-08 | #65, 2006-04-11


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Կայացան թենիսի Դեւիսի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումները: Մեծ առավելության հասան ավստրալացի թենիսիստները, որոնք խոշոր` 5-0 հաշվով պարտության մատնեցին Բելառուսի հավաքականին: Կիսաեզրափակիչում Ավստրալիայի հավաքականն ուժերը կչափի Արգենտինայի ընտրանու հետ: Վերջինս համառ պայքարում 3-2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին, որը վայր դրեց Դեւիսի գավաթակրի իր լիազորությունները: Արգենտինացիների հաջողությունում իր ներդրումն ունեցավ Դավիթ Նալբանդյանը:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի թենիսիստները: Ռուսները 4-1 հաշվով պարտության մատնեցին ֆրանսիացիներին, իսկ ամերիկացիներն առավելության հասան Չիլիի հավաքականի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4