Ասում է Ստեֆան Դիմիտրովը
Ապրիլի 11-ին Վանաձոր ժամանեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը տիկնոջՙ Դինգա Դիմիտրովայի հետ: Դեսպանի այցը ճանաչողական էր: Նա մտադրվել էր առավել մոտիկից ծանոթանալ Վանաձորին (նախկինում էլ էր այստեղ եղել)ՙ Բուլղարիայի քաղաքներից մեկի (ամենայն հավանականությամբՙ Վառնայի) հետ բարեկամական կապեր հաստատելու նպատակով: Ստեֆան Դիմիտրովը խոստացավ իր միջնորդությամբ հնարավորինս նպաստել այդ գործին: Ստեղծվեց «Հայաստան-Բուլղարիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղը:
Դսպան Ստեֆան Դիմիտրովն այցելեց Վանաձորի քիմգործարան, եղավ արհեստական սուտակների (կորունդի) արտադրամասումՙ ծանոթանալով արտադրանքի տեսականուն: Նա այցելեց նաեւ «Բ. Դարբինյան» ՍՊԸ (նախկին «Գլորիա» կարի ֆաբրիկա): Մշակույթի օջախներից դեսպանն այցելեց Վանաձորի կերպարվեստի թանգարան եւ Գեղագիտական կենտրոն:
- Վանաձոր-Վառնա բարեկամական կապեր հաստատելու համար ես իմ ջանքերը կներդնեմ, -ասաց դեսպանը: -Բուլղարիայում կա Համայնքների ազգային ընկերակցություն, որին ես իմ առաջարկը կանեմ ու կմիջնորդեմ: Վառնայում բավական հզոր, կուռ հայկական համայնք կա: Մեկ տարի առաջ այնտեղ կազմակերպվեց հայկական բիզնես-ֆորում: Ես առաջարկեցի Վանաձորի առեւտրաարդյունաբերական պալատինՙ մեր օգնությամբ կապեր հաստատել այդ ֆորումի հետ: «Հայաստան-Բուլղարիա» ընկերության Վանաձորի նորաստեղծ մասնաճյուղի պատվավոր նախագահ ընտրվեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
- Ես սիրում եմ Վանաձորը, որն իր բնապատկերով շատ նման է իմ հայրենի Բուլղարիային, եւ շատ հաճելի է այստեղ,- ասաց Ստեֆան Դիմիտրովը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ