Սերբիայում անցկացված սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանը ներկայացրած հինգ սամբիստներից երկուսն արժանացան մեդալների: 74 կգ քաշային կարգում Աշոտ Դանիելյանը հաջորդաբար հաղթելով մրցակիցներին` մտավ եզրափակիչ: Սակայն վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստին չհաջողվեց հաղթանակ տոնել եւ նա ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Հայաստանի հավաքականին մեկ բրոնզե մեդալ էլ պարգեւեց Դավիթ Խաչատրյանը (68 կգ):
Մեր մարզիչները մեծ հույսեր էին կապել նաեւ անցյալ տարվա աշխարհի փոխչեմպիոն Լաերտ Ավագյանի հետ, սակայն ցավոք նա առաջնության առաջին իսկ փուլում անցկացրած գոտեմարտում վնասվածք ստացավ եւ դուրս մնաց հետագա պայքարից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ