«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2006-04-19 | #72, 2006-04-20 | #73, 2006-04-21


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԻՐՔՆ ԱՆՓՈՓՈԽ Է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականի դիրքը մնացել է անփոփոխ: Հայ ֆուտբոլիստները 421 վարկանիշով 109-րդ տեղում են: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Պորտուգալիայի ընտրանին, որը նախորդ ամսվա համեմատ 2 հորիզոնականով վեր է բարձրացել` տեղ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականում: Իսկ ահա բելգիացիները 6 հորիզոնականով նահանջել են եւ այժմ 56-րդ տեղում են: Լեհերը (28-րդ տեղ) եւ ղազախները (136-րդ տեղ) 2 հորիզոնական նահանջել են, իսկ ահա Ադրբեջանի հավաքականը 2 տեղով առաջընթաց է ունեցել եւ այժմ 112-րդ տեղում է: Սերբերը պահպանել են իրենց դիրքերը (46-րդ տեղ), իսկ ֆինները մեկ հորիզոնականով նահանջել են եւ զբաղեցնում են 49-րդ տեղը:

Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել են Տաջիկստանի (16 տեղ), Ղրղզստանի (13) եւ Շրի Լանկայի (10) հավաքականները, իսկ ահա բելգիացիները ամենամեծ հետընթացն են ունեցել (6 հորիզոնական):

Առաջին եռյակը պահպանել է դիրքերը: Իսկ տասնյակում արգենտինացիները չորս հորիզոնականով նահանջել են: Ստորեւ ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա830
2. Չեխիա779
3. Հոլանդիա774
4. ԱՄՆ760
5. Իսպանիա759
6. Մեքսիկա758
7. Ֆրանսիա754
8. Պորտուգալիա753
9. Արգենտինա753
10. Անգլիա744
37. Ռուսաստան648
41. Ուկրաինա616
59. Ուզբեկստան574
64. Բելառուս559
69. Լատվիա547
79. Էստոնիա533
99. Լիտվա465
101. Վրաստան461
104. Մոլդովա453
109. Հայաստան421
112. Ադրբեջան395
119. Թուրքմենստան376
125. Տաջիկստան358
136. Ղազախստան320
146. Ղրղզստան275

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4