Չեխիայում ավարտված բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկներից երկուսն արժանացել են մեդալների: Ռինգ դուրս եկած վեց հայ բռնցքամարտիկներից բոլորից հաջող հանդես եկավ Անդրանիկ Հակոբյանը, որը 74 կգ քաշային կարգում արժանացավ ոսկե մեդալի: Հովհաննես Դանիելյանը 48 կգ քաշայինների մրցավեճում նվաճեց բրոնզե մեդալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ