«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2006-04-29 | #79, 2006-05-02 | #80, 2006-05-03


ԲՐՅՈՒՍԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Ապրիլի 28-30-ը Բրյուսելում անցկացված միջազգային խորհրդաժողովում Հայաստանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Անդրատլանտյան մարտահրավերները գլոբալ դարաշրջանում» թեմայով բրյուսելյան համաժողովը համախմբել էր համաշխարհային առաջնորդների, հասարակական գործիչների, դիվանագետների, գիտական շրջանակների ներկայացուցիչների: ՌԱՀՀԿ հիմնադիրն ու «Ժառանգություն» կուսակցության նախագահը ելույթ է ունեցել այդ համաժողովում եւ մասնավորապես առաջարկել խստագույնս ու հավասարապես կիրառել ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության կանխարգելման ու դատապարտման բարձրագույն չափանիշները բոլոր ազգային դերակատարների կողմից` անկախ միջազգային համակարգում նրանց ունեցած տեղից ու դերից:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4