«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2006-04-29 | #79, 2006-05-02 | #80, 2006-05-03


ԱՐԻԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈ՞ՒՄ ԵՆ

Ինչպես տեղեկացնում է Հայ արիական միաբանության տարածած բաց նամակը, վերջերս առավել հաճախակի են դարձել Հայ արիական միաբանության կենտրոնական գրասենյակի եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի բջջային հեռախոսահամարների «լսումները»: Քանի որ կապը պարբերաբար ընդհատվում է, իսկ Արմեն Ավետիսյանի բջջային հեռախոսի հաղորդագրություններն ընդհանրապես տեղ չեն հասնում, ՀԱՄ-ի գերագույն խորհուրդը կարծում է, որ հեռախոսը «լսում են» եւ խոսակցությունները «ձայնագրում»:

«ՀԱՄ-ը որեւէ գաղտնի գործունեությամբ չի զբաղվում, ուստի հետաքրքրասեր մարմինների «ավելորդությունները» պարզապես խանգարում են մեզ աշխատել, ուրիշ ոչինչ: Հարցրեք, մի ամաչեք, եւ մենք ամեն ինչ կասենք... Մենք այս բաց նամակով դիմում ենք նաեւ ՀՀ դատախազական մարմիններին, ուսումնասիրելու այս եւ նմանատիպ հարցերը: Եթե «Արմենտել»-ը վերածվել է լրտեսական կազմակերպության, ապա պիտի բոյկոտել այս ձեռնարկության աշխատանքը եւ դատավարությամբ ընդհանրապես արգելել գործունեությունը», մասնավորապես ասված է բաց նամակում:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4