Հայոց ցեղասպանության մեծ ոճիրի 91-ամյակի տարելիցին Կալիֆոռնիայի հայ գրողները ծաղիկներ են մատուցել միլիոնավոր հայ նահատակների հիշատակին: Ծաղկամատույցի երեկոն տեղի է ունեցել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարանի Գալաճյան սրահում: Երեկոն կազմակերպել է Կալիֆոռնիայի Հայ գրողների միությունը: Նահատակների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո ներկաները հայկական երաժշտության ներքո ունկնդրել են հայ դասականների պոեզիան, իսկ երեկոյի վերջում ներկաներն ինքնաբուխ պահանջով միացել են «Կիլիկիան» կատարող երգչուհուն:
Ն. Պ.