«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2006-05-02 | #80, 2006-05-03 | #81, 2006-05-04


ՊՈԼՍԱՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Բիթլիսի Խուլկիկ գյուղում ծնված Արփիար Տեր-Մարգարյանը, ուսանած տեղի եւ Խարբերդի Ամերիկյան քոլեջներում, ապա Պոլսի համալսարանի իրավաբանական բաժնում, մասնակցել է Բալկանյան պատերազմին եւ Առաջին աշխարհամարտին, ստացել հարյուրապետի աստիճան: Պատերազմից հետո զբաղվել է մանկավարժությամբ, կարգվել է Պոլսի Սահակյան վարժարանի տնօրեն եւ Ղալաթիայի Կեդրոնականում մանկավարժություն արել: Կրթական աշխատանքներին զուգընթաց Արփիար Տեր -Մարգարյանը գրել է պատմվածքներ: Նրա գրական ժառանգությունը, ամփոփված «Արձագանք եւ անցորդ» հատորում հրատարակել է «Արաս» հրատարակչությունը, տեղեկացնում է Փարիզի «Յառաջը»: Ժողովածուն ամփոփում է «Արձագանք» եւ «Անցորդը» պատմվածքաշարերը եւ հավելվածի բաժինը, որտեղ զետեղված են մահվան առիթով մամուլի արձագանքներ, իր մասին հուշեր, ակնարկներ, լուսանկարներ: Արփիար Տեր-Մարգարյանի պատմվածքները պարզ մարդկանց, ուսանողների, ուսուցիչների կյանքի վավերական պատկերներն են , որոնք արտացոլում են պոլսահայոց այս շերտի մտածողությունը, կրթական վիճակները:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4